Միջոցառում նվիրված Վահան Թեքեյանի 139-ամյակին

Ապրիլի  4-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝  նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության  «Մեր մեծերը-2017»  ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության  եզակի բանաստեղծ, հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյանի 139-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, տեսանյութի դիտումը  բացահայտեց Թեքեյանի կյանքի և գործունեության  կարևորագույն դրվագները, քաղաքական և կուսակցական հայացքները, ինչպես նաև ստեղծագործական աշխարհը: Աշակերտները նրան ներկայացրին որպես նրբության մեջ խոր և պարզության մեջ բարդ արվեստագետի, որպես հայ պոեզիայի ամենակատարյալ վարպետի, ում բանաստեղծական աշխարհը գաղտնի պարտեզ է, որտեղ մութ շերտեր շատ կան: Այնուհետև արտասանեցին Թեքեյանի նշանավոր քերթվածները՝  «Ես սիրեցի», «Անունդ», «Կանձրևե, տղա՛ս…», «Տաղ հայերեն լեզվի», «Քու հիշատակդ այս գիշեր»:

Շատ կարևոր  էր, որ աշակերտներն անդրադարձան նաև Վահան Թեքեյանի և Վահան Տերյանի ստեղծագործական ոճային նմանություններին՝ որպես սիմվոլիստական ուղղության ներկայացուցիչներ:

Միջոցառման  ավարտին  կազմակերպիչ  ուսուցիչների  կողմից  հնչեցին կարծիքներ և մեջբերումներ Թեքեյանի մասին՝ կարևորելով նրա անգնահատելի դերն ու ավանդը հայ և սփյուռքահայ իրականության  մեջ, նաև առանձնացրեցին բանաստեղծի հետևյալ մտքերը. «Ահավասիկ կուզեի շարունակել և ըսել, որ լավագույն սերն ան է, որ լռության մեջ կանցնի…», «Սրինգը քաղցր է թերևս, քան շեփորի ձայնը բամբ..»:

xegixegi1xegi2xegi4

 

Scroll Up