Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառում Եղեգում

Մարտի 13-ին  Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում` նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում ընդգրկված կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, աշակերտները  ներկայացրեցին Տիգրան Չուխաջյանին` որպես մեծ տաղանդի և մասնագիտական բարձր գիտելիքների տեր ստեղծագործող, կատարող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, հայրենասեր արվեստագետ, դեմոկրատական իդեալների ջատագով: Կարևորվեց այն փաստը, որ Չուխաջյանի  ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ մի նոր էջ է բացվել, դրվել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա առաքելությամբ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ գործածության մեջ է մտել «հայ կոմպոզիտոր» հասկացությունը։

Չուխաջյանի աշակերտուհիներից մեկը այսպես է նկարագրում Չուխաջյանին. «Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից: Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին: Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով: Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի: Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ»:

Դաս-միջոցառման ընթացքում մեծ տեղ հատկացվեց նաև   Չուխաջյանի հեղինակած հայ ազգային դասական 1-ին օպերային՝ «Արշակ 2-րդ»-ին, որը նրա ստեղծագործության և հայ երգարվեստի  գլուխգործոցներից է:

Միջոցառման ավարտին աշակերտները և ներկաները ունկնդրեցին հատվածներ  «Լեմբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետից  և «Արշակ 2-րդ» օպերաներից:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն. Իսակյանը  և 7-րդ դասարանի դասղեկ Ա. Առաքելյանը, համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ, թարմացրեցին նաև «Երաժշտություն սիրողներ չեն ծնվում, այլ՝ դառնում են» խորագիրը կրող ցուցատախտակը` նվիրված Տիգրան Չուխաջյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն:

%d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b62%d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b63 %d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b64 %d5%b9%d5%b8%d6%82%d5%ad%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b65

 

Scroll Up