Հայաստանում գորգեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են
Հայաստանում 2017 թվականի հունվարին գորգերի և գորգեղենի արտադրությունը կազմել է 0,4 տոննա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվարին արտադրության ծավալները կազմել էին 0,1 տոննա, ինչը նշանակում է, որ այն 4 անգամ ավելացել է:
2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 167,9 հազար հատ տրիկոտաժեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 48,6 տոկոսով: 2016-ի հունվարին արտադրության ծավալը կազմել էր 113 հազար հատ:
Միևնույն ժամանակ զգալի նվազել է գուլպեղենի արտադրությունը: Այս տարվա հունվարին նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ անկումը կազմել է 85,8 տոկոս: 2017 թվականին դրանց արտադրությունը կազմել է 77,2 հազար զույգ, իսկ 2016-ի հունվարին` 542,5 հազար զույգ: