Հայկական ժողովրդական երգ ու պար՝ Կիևի միջազգային օդանավակայանում. տեսանյութ

Մարտի 4-ին Կիևի միջազգային «Բորիսոպոլ» օդանավակայանում ներկայացվել են հայկական պարի հազարամյա ավանդույթները:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով analitikaua.net կայք-էջին, հայտնում է, որ նման նվեր Կիևի բնակիչներին և հյուրերին մատուցել են Կիևի հայկական համայնքի ներկայացուցիչները: Քաղաքի հայկական համայնքի ժողովրդական երգի ու պարի «Հայրենիք» խմբի անդամներն իրենց վարպետությունն են ցուցադրել օդանավակայանի սրահում: Միաժամանակ քաղաքի հյուրերին հայկական ժողովրդական երգեր է ներկայացրել Արտակ Մելքոնյանը:
Հայկական խումբը ֆլեշ-մոբի հերթափոխը վերցրել է Ուկրաինայի Պավել Վիրսկիի անվան պարի ազգային ակադեմիական վաստակավոր խմբից և փոխանցել՝ «Գնչուական մեղեդիներ» խմբին:
Ֆլեշ-մոբի նպատակն է օտարերկրացիներին ծանոթացնել Ուկրաինայում ապրող ազգությունների մշակույթների հետ: