Հիշատակման արարողություն Միսաք Մանուշյանի ձերբակալման 70-ամյա տարելից կապակցությամբ

Նոյեմբերի 16-ին  ֆրանսիական Էվրի քաղաքում Ֆրանսիայի Դիմադրական շարժման հայ մասնակիցների ու վետերանների ազգային միավորումը նշեց Միսաք Մանուշյանի ձերբակալության 70-ամյակը, որտեղ նրան ու Ջոզեֆ Էպշտեյնին ձերբակալել էր ֆրանսիական ոստիկանությունը: Հիշատակի հարգման միջոցառմանը մասնակցել են  Ֆրանսիայում վետերանների հարցերով նախարար-պատվիրակ Քադեր Արիֆը, ինչպես նաև Էվրիի քաղաքապետ Ֆրանսիս Շուան և մի շարք քաղաքական  գործիչներ, հյուրեր:

 Ծագումով հայ, Ֆրանսիայի ազգային հերոս, գրող ու թարգմանիչ Միսաք Մանուշյանը 1943թ.-ի նոյեմբերի 16-ի առավոտյան  ձերբակալվել էր գերմանական հրամանատարության կողմից Էվրիի ընդհատակյա շտաբ-բնակարանում: Խմբի հետ կապերի կասկածանքով ձերբակալել էին 68 հոգու: Ինքը՝ Մանուշյանը, տանջանքների էր ենթարկվել ու 3 ամիս անց՝ 1944թ.-ի փետրվարին, 37 տարեկան հասակում «Մանուշյանի խումբ» անվամբ հայտնի իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի էր ենթարկվել:

www.armenews.com

DSC04440-480x270-480x270 DSC04442-2-480x270-480x270 DSC04443-480x270-480x270 DSC04452-2-480x270-480x270 DSC04456-480x314-480x314 DSC04482-480x270-480x270 DSC04484-2-480x301-480x301

Scroll Up