Իրանում մեկնարկել են «Արարատ» մարզական միության 41-րդ համադպրոցական խաղերը

Փետրվարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-աշակերտուհիների եւ 100 ից ավելի մանկապարտեզների բալիկների ներկայությամբ եւ մասնակցությամբ բացված հայտարարվեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) 41-րդ Համադպրոցական խաղերը:
Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց Տերունական աղոթքը, այնուհետեւ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետության հիմնը՝ ղեկավարությամբ Մեղեդի Նազարյանի: Երգչախումբը նաեւ կատարեց այլ երգեր:
Օրվա խոսքով հանդես եկավ Մարզական միության վարչության նախագահ ` Արա Ջահանյանը:
Տեղի ունեցավ Թունյան դպրոցի աշակերտների մարզական ցույցերը, որից հետո բեմ բարձրացավ Մարիամ հաստատության երկսեռ երգչախումբը՝ Գիտա Յասերիի ղեկավարությամբ:
Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ է նշել, որ բացման հանդիսությունը զուգադիպում էր Թունյան դպրոցի հիմնադրման 60-ամյակի եւ նվարդ Գուլբենգյան դպրոցի 50-ամյակի բարեբաստիկ առիթներին:
Աշակերտական երդումը կատարեց Սերվին Խոսրովյանը, իրավարարի երդումը կատարեց Էմելին Ղազարյանը:
«Միասնական շուրջպար» մեներգով հանդես եկավ Մխիթար Վարդինը: Օրվա խոսքով հանդես եկավ Կենտրոնական վարչության նախագահ Գեւորգ Վարդանը:
Ծրագրի ավարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խոսքը ուղղեց Սրբազան հայրը:
Օրվա հաղորդավարներն էին Արվեստի դպրոցի աշակերտներ` Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշյանը, Ալե Խալոյանը եւ Անի Հովհաննիսյանը
Ձեռնարկին ներկա էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամավորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ եւ փոխտեսուչները, Հայ Կաթողիկե եկեղեցու սուրբ քույրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միությունների վարչությունները եւ Արարատի կենտոնական վարչության ընկերները:
Ներկաները մեծ խանդավառությամբ թողեցին Մարզավանը:
Մրցումները սկսվեցին հինգշաբթի, ժամը՝ 16:00-ից:
Նյութը ստացել ենք Արարատի Հանրության հետ կապից:
araratorg.org