«Մարզիկներիս խորհուրդ եմ տալիս չվախենալ»․ «Հայորդյաց տան» ձյուդոյի մարզիչ

Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներին ձյուդո մարզաձևին է ծանոթացնում սամբո և ձյուդո մարզաձևերում Հայաստանը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններոմ ներկայացրած մարզիկ Հայկ Մուղնեցյանը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից՝ նա մարզական կարիերան սկսել է Մոսկվայում, իսկ որոշ ժամանակ մարզվել է նաև Հայաստանում և ներկայացրել մեր երկիրը։ Ավելի ուշ, հանգամանքների բերումով, դադարել է մարզվել և զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Հայկ Մուղնեցյանի ղեկավարած ձյուդոյի խմբակում այս պահին պարապում է տասը սան, որոնցից ամենակրտսերը 5 տարեկան է։

«Ձյուդոյով զբաղվելու համար ամենալավ տարիքը 10-11 տարեկանն է, որպեսզի մարզիկըչհասցնի հոգնել սպորտաձևից և 4-5 տարի պարապելուց հետո մասնակցի մրցումների։Քանի որ «Հայորդյաց տանը» միայն մեկ է օր ենք պարապում, դրա համար ծնողներից շատերին հորդորում եմ երեխաներին սպորտդպրոց տանել։ Եթե անգամ նրանք չցանկանան ձյուդոյով զբաղվել, միևնույն է հեշտությամբ կրող են փոխել սպորտաձևը։ Ձյուդոյում ձեռք բերած ճկունությունը դա նրանց թույլ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց մարզիչը։

9-ամյա Վիլեն Աթոյանը 6 տարեկանից մարզվում է Հայկ Մուղնեցյանի մոտ և ավելի քան մեկ տարի շաբաթական երեք անգամ դասերի է գնում սպորտդպրոցի խմբակում։ Այն հարցին, թե սպորտդպրոցում կանոնավոր պարապելուց հետո ինչն է իրեց բերում «Հայորդյաց տան» ձյուդոյի խմբակ՝ Վիլենը պատասխանեց․ «Ես ձյուդոյի գնում եմ, որ ուժեղ լինեմ ու կարողնամ ինձ պաշտպանել։ Երկու մարզիչներն էլ շատ են տանջում, բայց Հայկն առավել մանրամասն է բացատրում։ Նա մեզ սովորեցնում է, որ ձյուդոն ոչ միայն ուժ, այլև խելք է ուոր պետք  է կազմակերպված լինել։ Ես և կրտսեր եղբայրս՝ Տիգրանը, շատ ենք սիրում մեր մարզիչին։ Նա միշտ մեզանից առավելագույնն է պահանջում»։

Վիլենի և Տիգրանի մայրը՝ Աննա Թումանյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր պարապմունքից տղաները վերադառնում են նոր բան սովորած և ոգևորված։ «Երեխաներս շատ են սիրում Հայկին, շատ խստապահանջ է։ Վիլենս ասում էոր Հայկի մեկ պարապմունքը հավասարազոր է սպորտդպրոցի երեք օրվա պարապմունքին։ Հակը շատ պրոֆեսիոնալ է և կյանքի դասեր էլ է տալիս երեխաներին։ Տիգրանս չաշխատող է, բայց երկուսն էլ շատ են սիրում մարզիչին և այդ պատճառով սիրով գալիս են մարզումներին։ Ուզում եմ նշել, որ երբ Վիլենին տարանք սպորտդպրոց՝ նոր մարզիչը զգաց նրա ֆիզիկական պատրաստվածությունը և մանրամասն հետաքրքրվեց, թե ով է մարզիչը, որտեղ է պարապում»,- մեզ հետ զրույցում հավելեց Աննա Թումանյանը։

Ձյուդոյի խմբակ հաճախող սաները տարեվերջում ցուցադրական մարզումներ, մրցույթներ կանցկացնեն, որի նպատակը երեխաներին շահագրգռելն է։

Այն հարցին, թե ինչ կարևորագույն խորհորդներ է տալիս իր մարզիկներին՝ Հայկ Մուղնեցյանը պատասխանեց․ «Իրենց խորհուրդ եմ տալիս չվախենալ, բայց և այնպես չանել, որ վախի բացակայությունը դառնա ագրեսիայի, նախահարձակ լինելու պատճառ։ Ու որ ամենակարևորն է՝ ցանկացած իրավիճակում հանգիստ լինեն, քանի որ մարմինն ու միտքն էլ հանգիստ կլինի ու ճիտ որոշումներ կայացելու հնարավորություն կտա»։

%d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b83%d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b8 %d5%b1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a4%d5%b81

 

Scroll Up