Լա Ռոշել քաղաքի «Արարատ» մեկօրյա դպրոցի սաները ողջունում են հայ զինվորներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/Արարատ.jpg)
Հայոց բանակի 25-ամյակի առթիվ Ֆրանսիայի ԼաՌոշել քաղաքի հայկական կազմակերպության երեխաները «Նամակ հայ զինվորին» միջոցառման շրջանակներում իրենց բարեմաղթանքներն են հղել մեր զինվորներին։
Լա Ռոշել քաղաքի «Արարատ» հայկական միության 6-16 տարեկան երեխաները, ոգևորված հայկական շնչով՝ բարի և խաղաղ ծառայություն են մաղթել մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորներին, ցանկանալով նրանց քաջ առողջություն և անփորձանք վերադարձ իրենց ընտանիքներ: