Զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել էր ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը, ում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը կոմայից դուրս չէր եկել:

Scroll Up