ՀՀ Սփյուռքի փոխնախարար. Հունիսին տեղի կունենա «Քեզ համար, Ղարաբաղ» մեծ փառատոն

Ընթացիկ տարվա հունիսին նախատեսված է անցկացնել «Քեզ համար, Ղարաբաղ» մեծ փառատոն:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման շրջանակներում Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ քաղաքի հայ համայնքը՝ հոգեւոր առաջնորդ Տիրատուր Սարդարյանի գլխավորությամբ 25 տոննա հումանիտար բեռ է հավաքել՝ մթերք, հագուստ, գրասենյակային ապրանքներ, որոնք այսօր Լեռնային Ղարաբաղ կհասցվեն:

«Շարժման տարածումը մեզ հիմք է տվել 2017-ը Ղարաբաղի տարի հայտարարելու: Ընթացիկ տարվա հունիսին  մենք նախատեսում ենք անցկացնել «Քեզ համար, Ղարաբաղ» մեծ փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան սփյուռքից եկած համույթներ»,- նշեց Սրապիոնյանը:

Scroll Up