Սփյուռքի գործարարները հետաքրքրված են Արցախում ներդրումներ կատարելու հարցով

Սփյուռքի գործարարները հետաքրքրված են Արցախում ներդրոմներ կատարելու հարցով: «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ գործարարներից արձագանքներ կան, այժմ հետևողական աշխատանք է տարվում նրանց հետ:

«Արդեն ﬔզ հայտնի ﬕ քանի գործարարներից Սփյուռքի նախարարությունը ստացել է գրություններ այն մասին, որ ցանկանում են տեղեկանալ, թե ի՞նչ հնարավորություններ կան Արցախում ներդրոմներ կատարելու համար, տնտեսության ո՞ր ճյուղերն են առաջնահերթ: Մենք սերտ կապի ﬔջ ենք Արցախի կառավարության և ներդրումային ծրագրերով զբաղվող կառույցների հետ: Մենք ﬕ քանի առաջարկներ արդեն ներկայացրել ենք, սակայն պետք է նշել, որ Սփյուռքի նախարարությունն, այդ իմաստով, կապող օղակ է»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախարարությունը նախատեսում է Սփյուռքից ժամանած և ներդրուﬓերի պատրաստ գործարարների համար հենց տեղում` Արցախում, ներդրումային ծրագրերին ծանոթանալու հնարավորություն ստեղծել: Նրանց կներկայացվեն այն ոլորտները, որտեղ կարող են ներդրուﬓեր կատարել` նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը:

«Արցախի կարևորության գաղափարն ամուր նստած է ﬔր ﬔջ: Շատերը հասկանում են, որ դա պարզապես ներդրում չէ, դրանով նպաստում ենք Արցախի հզորացմանը: Ի դեպ, շեշտը դրվելու է նաև Արցախի զբոսաշրջության զարգացման վրա: Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից Արցախը ﬔծ հնարավորություններ ունի»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը:

Scroll Up