«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/7ZNMmoVT6oePvOcUbU5vkQc5HL.jpg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:
«Դաշնամուրային դասերը մեր սաների երաժշտական գիտելիքների հիմքն են, անկախ, թե ինչ գործիքի վրա են մասնագիտանում նրանք, եւ բարերարների այս նվերը, վստահաբար, որակական փոփոխություն կբերի ուսման գործընթացում: Եւս 25 դաշնամուրի կարիք էլ ունենք»,- ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը:
Դպրոցը, որն այսօր նորովի է ներկայանում մեր քաղաքին, հիմնանորոգվել եւ արդիականացվել է Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ջանքերով /2015-16թթ./: Լայնածավալ աշխատանքների արդյունքում կրթօջախում ուսանող շուրջ 600 աշակերտները ձեռք են բերել հարմարավետ պայմաններ թե՛ երաժշտական եւ թե՛ հանրակրթական կրթության համար: