Իսի լե Մուլինոյի կիրակնօրյա դպրոցի աշակերտները համահայկական շարժման մասնակից

Ֆրանսիայի Իսի լե Մուլինո քաղաքի արվեստների կիրակնօրյա դպրոցի սաները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, որի նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:

Իսի լե Մուլինո քաղաքի արվեստների կիրակնօրյա դպրոցում, որի հիմնադիրն է Աննա Մաճկալյանը, դասավանդվում են հայոց լեզու, մշակույթ, պատմություն, թատրոն:

Scroll Up