«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը» ամփոփում է տարին

«Հայերն այսօր»-ն արդեն առիթ ունեցել է ներկայացնելու գարնանը հիմնադրված «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» գործունեությունը, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Լիսաբոնում: Միություն, որի նպատակն է զարգացնել բարեկամական, մշակութային և համագործակցական կապերը Պորտուգալիայի և Հայաստանի ժողովուրդների միջև, տարածել հայկական մշակութը Պորտուգալիայում և պորտուգալական մշակույթը Հայաստանում, կազմակերպել Հայաստանի և Պորտուգալիայի մշակութային գործիչների հանդիպումներ, հրապարակել պարբերականներ, թերթեր, զարգացնել համայնքային կյանքը:

Իր հիմնական առաքելությանը հավատարիմ՝ անցնող ամիսների ընթացքում միությունը երեք կարևոր հանդիպումներ և ձեռնարկներ է իրականացրել:

Առաջինը Պորտուգալիայի Ազգային ժողովում հանդիպումն էր երկրի երեք հիմնական կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իշխող Սոցիալիստական, Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնյա-դեմոկրատներ:

%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80

Միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր հանդիպումներ են եղել, որոնց ընթացքում ներկայացվել է միության նպատակները, ծրագրերն ու առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում առաջարկվել է ստեղծել Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, որը կապի մեջ լինելով Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի հետ՝ միասին կկարողանանան բարեկամական կապեր հաստատել երկու երկրների միջև:

%d6%84%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%b8%d5%af%d6%80%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80

Նախատեսվում է արդեն հաջորդ տարի հանդիպումներ ունենալ երեք այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Նպատակ ունենք նաև հանդիպելու Ազգային ժողովի նախագահի հետ, որպեսզի պայմանավորվենք, թե ինչպես են ընթանալու Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքները»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վահե Մխիթարյանը:

Հաջորդը միության նախագահի հանդիպումն էր Պորտուգալիայի էկոնոմիկայի նախարարության արտերկրի տնտեսական կապերի վարչության պետի հետ, որի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխուժացնելու Պորտուգալիա-Հայաստան առևտրային կապերը՝ ներկայացնելով երկու երկրների արտադրանքը:

%d5%a7%d5%af%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%ab%d5%af%d5%a1

«Շատ լավ և արդյունավետ հանդիպում էր: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան հետաքրքրված է հայկական շուկայով և մեծ ցանկություն ունի, որպեսզի հայկական արտադրանքը ներմուծվի Պորտուգալիա: Առաջին քայլն արված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանդիպում ունենալ արդեն Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ»,-նշեց միության ղեկավարը:

Վահե Մխիթարյանը հանդիպում է ունեցել նաև Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկի հետ: «Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք միության անելիքներն ու պատրաստակամություն հայտնեցինք աջակցելու Հայաստանի հետ կապված աշխատանքներում, քանի դեռ Պորտուգալիայում չունենք դեսպանատուն»,-ասաց Վահե Մխիթարյանը:

Միության հաջորդ կարևոր նախաձեռնությունը Պորտուգալիայի Ավեյրո քաղաքի համալսարանում Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանսի կազմակերպումներ էր՝ համալսարանի Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Հելմունտ Մալոնեքի օժանդակությամբ, որը 1969-74 թվականներին սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում և տիրապետում է հայերենին:

hamalsaran

Կոնֆերանսի ժամանակ Հելմունտ Մալոնեքն իր ելույթում անդրադարձել է Անանիա Շիրակացուն: Ներկայացնելով նրան որպես մաթեմատիկոս՝ խոսել այդ ոլորտում Շիրակացու ունեցած ավանդի մասին:

Պորտուի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Վարդան Ադիբեկյանը (նախկինում՝ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից) իր զեկույցում խոսել է Հայաստանում աստղագիտության զարգացման մասին՝ Քարահունջից մինչև Բյուրական: Անդրադարձել Հայաստանում աստղագիտության զարգացման մեջ Վիկտոր Համբարձումյանի ունեցած ներդրմանը և նրա ջանքերով Բյուրականում հիմնադրված աստղադիտարանին, որտեղ կատարվել են աստղագիտության բնագավառում հեղափոխական նշանակություն ունեցող հայտնագործություններ:

«Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ներկայացնել հայկական աստղագիտությունը տարբեր դարաշրջաններում՝ Քարահունջի աստղադիտարանից մինչև Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումն ու ներկան: Ներկաները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին հատկապես Վարդան Ադիբեկյանի ելույթը, ստացան տեղեկություններ, որոնց մասին նախկինում ոչինչ չգիտեին»,- ասաց միության նախագահը:

Կոնֆերանսին ցուցադրվել է նաև աստղագիության մասին վավերագրական ֆիլմ: Վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:

«Պորտուգալիա- Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Արդեն հաջորդ տարի նախատեսվում է Գյուլբենկյանի գիտական ինստիտուտում ներկայացնել հայ գիտնականներին այն հայ ուսանողների օգնությամբ, ովքեր աշխատում են ինստիտուտում:

Նախատեսվում է նաև Լիսաբոնի համալսարանի Լեզվի ինստիտուտում աշխատաժողով կազմակերպել՝ նվիրված հայոց լեզվին և այբուբենին: Աշխատաժողովով արդեն իսկ հետաքրքրված է համալսարանի ռեկտորը:

Ծրագրվում է նաև Պորտուգալիայի ամենահին՝ Կոիմբրայի համալսարանում իրականացնել Անանիա Շիրակացուն և Դավիթ Անհաղթին նվիրված կոնֆերանս: Միաժամանակ կազմակերպել հայկական երաժշտության երեկո՝ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ներքո գործող «Կոնսոնանսիա» կամերային նվագախմբի (ղեկավար` Ելենա Ռյաբովա) և Կոիմբրայի համալսարանի երգչախմբի մասնակցությամբ:

%d5%ac%d5%b8%d5%a3%d5%b8

Scroll Up