Ալմելոյի Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցում տոնեցին Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Դեկտեմբերի 25-ին Ալմելոյի Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցը ՀՄԸՄ-ի հետ միասին նշեց Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոները: Դպրոցի աշակերտները պատրաստել էին  գեղեցիկ ներկայացում Հիսուսի ծննդյան վերաբերյալ: Տվյալ ժամանակաշրջանին համապատասխան հագուստներով աշակերտները կարողացան ճիշտ ներկայացնել Հիսուսի ծնունդը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Ալմելոյից:
Քանի որ Նոր տարին չէր կարող լինել առանց Ձմեռ պապ, երեխաների բարձր կանչերով սրահ եկավ Ձմեռ պապը՝ ուրախություն և հրճվանք պարգևելով փոքրիկներին: Ամբողջ երեկոյի ընթացքում ուրախ երաժշտության ներքո երեխաները երգեցին, պարեցին Ձմեռ պապի հետ, որից հետո ստացան սպասված նվերները:
ՀՄԸՄ տիկնաց միությունը պատրաստել էր տարբեր տեսակի խմորեղեններ և աղցաններ, որով հյուրասիրեցին հյուրերին:
Երեկոն անցավ բարձր տրամադրությամբ և ուրախությամբ:
12 3 4 5 68 9
Scroll Up