«Սկսել նորից». հալեպահայ Մայդա Իստանբուլյան-Դեմիրճյանը փորձում է Հալեպի ամանորի շունչը Երևան տեղափոխել

4 տարի առաջ Հայաստանում հաստատված Մայդա Իստանբուլյան-Դեմիրճյանը ջերմությամբ ու սիրով է հիշում Հալեպում անցկացրած Ամանորի տոները: Ընտանեկան այս տոնին կարմիր-կանաչով էին զարդարում տունը, պատրաստում սիրելի ճաշատեսակները…Այսօր այդ ամենն արդեն հայրենիքում են անում: Ավելին՝ փորձում իր կողմից պատրաստված ձեռագործ իրերի միջոցով՝ սփռոցներ, մոմակալներ, ապակու կամ փայտի վրա նկարազարդած դեկորներ, տոնական շունչը հասանելի դարձնել մյուսներին:

Տիկին Մայդան իր պատրաստած աշխատանքները ներկայացրել էր վերջերս Երևանում տեղի ունեցած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին, որի ընթացքում էլ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Scroll Up