Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց. ԼՂՀ ՊՆ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/zinvor_dzmer6.thumb_.jpg)
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը: