ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, շաբաթվա գլխավոր թեման` «Մայրենիի պահպանումը և տարածումը սփյուռքում»

Դեկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:

Քննարկվեցին տարեկան հաշվետվությունների ամբողջացումը, նախարարին կից հասարակական խորհրդում ներկայացվող հարցերը: Կարևորվեց տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի պատշաճ կազմակերպումը և նախարարության ծրագրերի կատարման մասին լրատվամիջոցներին և հանրությանն իրազեկելը:

Շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց. «Մայրենիի պահպանումը և տարածումը սփյուռքում»:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց աշխատանքի որակը բարձրացնելու վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաև՝ առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները:

Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

12-17-12-2016

Scroll Up