Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ-ի ﬕավորված համակարգի մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել Է Ռուսաստանի եւ Հայաստանի ﬕջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը: Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն Էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը, տեղեկացնում Է «Արﬔնպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության ﬕավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ﬕացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»: «Հայաստանը ﬕշտ Էլ ﬔր գործընկերն ու դաշնակիցն Է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում Է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոﬕտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Scroll Up