Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» միության դպրոցի աշակերտները մասնակցում են Սփյուռքի նախարարության շարժմանը

Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» միության դպրոցի աշակերտները մասնակցում են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիսին Բելգիայի Լիեժ քաղաքի «Մեսրոպ Մաշտոց» միությունը օգնության դրամահավաք էր կազմակերպել՝ աջակցելու Ադրբեջանի կողմից հրահրած ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված հայ զինվորների ընտանիքներին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնել էր միության նախագահ Լուսինե Ներսիսյանը:

Համայնքի և միության աջակցությամբ, ինչպես նաև դրամահավաքի կազմակերպիչ Գայանե Սարգսյանի գործուն մասնակցությամբ Լիեժ, Բիլզեն և Տոնգերեն քաղաքների հայ համայնքներից հանգանակվել է  1200 եվրո գումար, որի արդյունքում որոշվել է օգնություն տրամադրել 3 զոհվածների` Արամ Աբրահամյանի (Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղ), Ադամ Սահակյանի (ք. Երևան) և Մանվել Գևորգյանի (ք. Երևան) ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 400 եվրո:

mmkar1

Scroll Up