Վալանսի «Արմենիա» միությունը՝ Արցախի կողքին

Վալանսի «Արմենիա» միությունը (Ֆրանսիա), որի նախագահն է հայտնի լրագրող և երգիծանկարիչ (կարիկատուրիստ) Գրիգոր Ամիրզայանը, միացել են Դու ինչ ես անում Ղարաբաղի համար շարժմանը :

«Արմենիա» միությունը Գրիգոր Ամիրզայանի ղեկավարությամբ, վերջերս՝ դեկտեմբերի 2-ին Վալանսում կազմակերպեց Հայաստանի և Արցախի նկարների ցուցադրություն շուրջ 100 հանդիսատեսի ներկայությամբ, որոնցից մի քանի տասնյակը բնիկ ֆրանսիացիներ էին: Երեկոյի ժամանակ ցուցադրվեցին Արցախի նկարներ, որոնք հատկացրել էր Սփյուռքի նախարարությունը Կարեն Ավանեսյանի և Նատալի Դանիելյանի միջոցով, նկարներ, որոնք Գրիգոր Ամիրզայանը իրականացրել էր սեպտեմբեր ամսի շրջապտույտի ժամանակ:

«Արմենիա» մշակութային  միությունը իր 21-ամյա գոյության ընթացքում միշտ ներկայացրել է Արցախի թեման (նյութը) իր կոնֆերանսների կամ ներկայացումների ընթացքում, որպեսզի միշտ վառ պահվի  Սփյուռք-Արցախ և Սփյուռք-Հայաստան կապը: Գրիգոր Ամիրզայանը ասում է «Մեր նպատակը Ֆրանսիայի հանրությանը  Հայաստանն ու Արցախը ներկայացրելն է և ֆրանսիահայերի սերը և կապը հայրենիքի հետ ուժեղացնելը (զորացնելը), լինի դա Հայաստան, թե Արցախ»: «Արմենիան» միշտ կմնա զորավիգ Արցախին:

Գրիգոր Ամիրզայանը իր բազմահազար գրություններում հայկական կամ ֆրանսիական թերթերում միծտ գրում է Արցախի մասին : Նա նույնպես ունի բազմաթիվ նկարներ Ղարաբաղի վերաբերյալ: Գրիգոր Ամիրզայանը « Nouvelles d’Arménie Magazine »  և  armnews.com կայքէջերում գրեթե ամեն օր գրում է Արցախի մասին՝ տալով տեղեկություններ (լուրեր), որ ամեն ամիս շուրջ 100000 ինտերնետի ընթերցողներ կարդում են: «Ամեն օր, ամեն ժամ մտքիս միշտ Արցախն է, ամեն վայրկյան հետևում եմ լուրերին, որ տեղյակ պահեմ (լուր տամ) ֆրանսիահայ և armnews.com կայքի այլ ընթերցողներին»,- ասում է Գրիգոր Ամիրզայանը, որն 2014թ-ին արժանացել էր Սփյուռքի նախարության Ոսկե մեդալին:

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»:

%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6

Scroll Up