«Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Դեկտեմբերի 8-ին, ժ. 12:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում (Հասցե՝ Մելիք Ադամյան 1) կմեկնարկի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 8-ին,9-ին և 10-ին՝ ժամը 10:00-19:00-ը:

Scroll Up