ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն. առաջիկա շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման»

Դեկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:

Առաջիկա շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման»:

Նախարարը կարևորեց դեկտեմբերի 8-ին «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառի պատշաճ կազմակերպումն ու լուսաբանումը: Հանձնարարվեց ի մի բերել իրականացված աշխատանքները, վերլուծել, պատրաստել վիճակագրություն և հետևություններ անել, 2017թ. աշխատել՝ առավել սերտորեն համագործակցելով սփյուռքյան կառույցների հետ:

Լայնորեն լուսաբանել «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման» թեմայի շրջանակում Սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումներն ու նախարարության իրականացրած աշխատանքները, շաբաթվա վերջում ամփոփել և ներկայացնել ՀՀ կառավարության տեղեկատվական, վերլուծական կենտրոնին:

Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

28-11-02-12-2016-hashvetvutyun

Scroll Up