ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն. առաջիկա շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման»
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:
Առաջիկա շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման»:
Նախարարը կարևորեց դեկտեմբերի 8-ին «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառի պատշաճ կազմակերպումն ու լուսաբանումը: Հանձնարարվեց ի մի բերել իրականացված աշխատանքները, վերլուծել, պատրաստել վիճակագրություն և հետևություններ անել, 2017թ. աշխատել՝ առավել սերտորեն համագործակցելով սփյուռքյան կառույցների հետ:
Լայնորեն լուսաբանել «Ազգային ներուժի համախմբումը և օգտագործումը՝ ի շահ Հայաստանի զարգացման» թեմայի շրջանակում Սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումներն ու նախարարության իրականացրած աշխատանքները, շաբաթվա վերջում ամփոփել և ներկայացնել ՀՀ կառավարության տեղեկատվական, վերլուծական կենտրոնին:
Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: