Թուրքիայում կրկին կֆինանսավորեն հայերեն թերթերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/default-300x225.jpg)
Թուրքայի Մամուլի խորհուրդը որոշում է կայացրել կրկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների թերթերին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Մամուլի խորհուրդը նոյեմբերի 23–ից 25–ը անցկացրած խորհրդաժողովի ժամանակ որոշում է կայացրել ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնություններին պատկանող «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Ակոս», «Ափոյեվմատինի», «ԻՀՈ», «Շալոմ» թերթերին։
Նշվում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող թերթերը ֆինանսական ծանր կացության մեջ են գտնվում, որոնց մի մասը փակման եզրին է գտնվում։