Նիսի հայ կանանց միությունը համահայկական շարժման մասնակից

Նոյեմբերի 27-ին Նիսի Բարսամյան դպրոցում Հայ կանանց միությունը կազմակերպել էր Սուրբ Ծննյան տոնավաճառ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից՝ սա ամենամյա միջոցառում է, որից ստացված հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով և Նիսի մեկօրյա դպրոցի ծախսերը հոգալու համար:
Միջոցառման ընթացքում հայ կանանց միության անդամները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը և լուսանկարվել համահայկական շարժման պաստառով:
Scroll Up