Թուրքիայում Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան է բացվել

Թուրքիայի Թունջելի քաղաքում Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Այդ մասին թուրքական «Սեզչու» թերթում գրել է հայտնի թուրք հրապարակախոս Սայգի Օզթյուրքը, հաղորդում է panarmenian.net-ը:

Նշվում է, որ հուշաձանը բացվել է 2016-ի ապրիլին: Դրա վրա գրված են հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Նուբար Յալիմյանի և այլոց անունները:

Նաև հաղորդվում է, որ հուշարձանի բացմանը մասնակցել են Ֆրանսիայի, Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Թունջելիի քաղաքապետարանի աշխատակիցները և Քրդական դեմոկրատական կուսակցության անդամները:

Սայգի Օզթյուրքը թուրքական իշխանություններից պահանջում է ապամոնտաժել Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձանը:

Scroll Up