Հայաստանի, Արցախի և Ֆրանսիայի երաժիշտները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Վալանս-1-300x225.jpg)
Օրերս Վալանսում կայացավ Վալանսի երաժշտության և պարի ակադեմիայի հիմնադրման 5-ամյակին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են նաև երաժիշտներ Հայաստանից Արցախից և Ֆրանսիայից՝ Համլետ Գևորգյան (Հայաստան), Էռնա Միրզոյան, Լիլիթ Ավանեսյան և Աննա Իզմայիլյան (Արցախ) և Սարգիս Հարոյան (Ֆրանսիա):
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները՝ Վալանսի Ռադիո A-ի նախաձեռնությամբ երաժիշտները և ռադիոկայանի աշխատակիցները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: