ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանին

Նոյեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նշվեց, որ Կարմիր խաչի միջոցով կտրամադրվի օգնություն, որը նպատակահարմար է իրականացնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նախաձեռնությունը և ընդգծեց ծրագրի նշանակությունն ու իրագործելու կարևորությունը:

Scroll Up