Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի սաներն Արցախի կողքին են
Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային ամենօրյա վարժարանի 5-րդ դասարանի աշակերտները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»:
«Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը: