Անհնարին է պատկերացնել Արցախի զարգացումն առանց համայն հայության գործուն մասնակցության. Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում քիչ առաջ հեռուստաուղերձով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ համայն հայության բարեգործության շնորհիվ Արցախում ապրող երեխաները հնարավորություն կունենան ապրել խաղաղ երկնքի ներքո, այցելել հարմարավետ մանկապարտեզներ ու դպրոցներ և ունենալ բարձրակարգ բուժհաստատություններ։
«Ես ավելի քան վստահ եմ, որ այս անգամ էլ միասնաբար կկարողանանք լուծել Արցախի Հանրապետության և համայն հայության առաջ ծառացած խնդիրները։ Մեր բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասանության մեջ է։ Անհնարին է պատկերացնել Արցախի զարգացումն առանց համայն հայության գործուն մասնակցության։ Համոզված եմ, որ մեր ավանդը կբերենք հայրենիքի անկախության, անվտանգության և բարեկեցության գործին, որպեսզի հայկական երկու հանրապետություններում տիրի խաղաղություն»,- նշել է Արցախի նախագահը։