Ամփոփվեցին ՀՀ սփյուռքի նախարարության` նոյեմբերի 14-ից 19-ը կատարած աշխատանքները. շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/IMG_9823.jpg)
Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարարը կարևորեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումը և հաշվետվությունների ժամանակին ու պատշաճ ներկայացումը, դրանց հանրային իրազեկումը:
Առաջիկա շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը և կարևորվեց դրա պատշաճ լուսաբանումը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականացված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:
Գերատեսչության ղեկավարը հանձնարարեց առավել հետևողականորեն կազմակերպել և տարածել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, լայնորեն լուսաբանել դրա շրջանակներում Սփյուռքի համայնքներում իրականացվող միջոցառումներն ու նախարարության իրականացրած աշխատանքները, շաբաթվա վերջում ամփոփել և ներկայացնել ՀՀ կառավարության Տեղեկատվական, վերլուծական կենտրոնին:
Նախարարն առանձնակի կարևորեց գերակա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները հետևողականորեն իրականացնելը:
Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: