ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Ազնվազա´րմ տիկին Հրանուշ Հակոբյան.

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և Նախարարության ողջ անձնակազմին՝ Նախարարության հիմնադրման և գործունեության ծավալման հնգամյակի առթիվ:

Հինգ տարին թեև կարճ ժամանակահատված է նախարարության կայացման համար, սակայն Ձեր անձնական հոգատար վերաբերմունքի,  ուշադրության, ինչպես նաև ողջ աշխատակազմի պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ ձեռք եք բերել  համայն սփյուռքի սերն ու համակրանքը: Այս ժամանակահատվածում սփյուռքի համար ակնհայտ դարձավ  Մայր Հայաստանի մասնակցությունը սփյուռքի համայնքային, ազգային, մշակութային, հոգևոր և հասարակական կյանքում:

Մեր սրտագին աղոթքն է, որ Աստված Իր ամենազոր Աջի հովանու ներքո պահպանի այդ նվիրյալ հաստատությունը:

Աղոթքով՝

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյան

Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ

Դոկ. Ռուպեն Կրիկորեան

Թեմական խորհրդի ատենապետ

Scroll Up