ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր գերատեսչության՝ Սփյուռքի նախարարության հնգամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում, որ հայանպաստ գործունեություն ծավալելու բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ:
Այս յուրահատուկ տարեդարձի կապակցությամբ հարկ է նշել նաև Նախարարության այն ձեռքբերումներն ու առաջընթացը, որոնք ապահովվել են նախարարի՝ Հրանուշ Հակոբյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ:
Տիկի´ն Հակոբյան, Ձեզ և նախարարության ողջ աշխատակազմին ցանկանում եմ ուժ, եռանդ և տոկունություն, քանզի հայ ժողովուրդը դարեր շարունակ ունի միասնականության խնդիր: Ուստի տա´ Աստված, որ տարիներ հետո այլևս վերանա սփյուռք հասկացությունը, և բոլոր հայերը վերադառնան իրենց պատմական հայրենիք:
Ամենայն բարիք Ձեզ:
Հարգանքներով՝
ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ, Կոտայքի մարզպետ