Պետական փոխանակման ծրագրով ԱՄՆ մեկնած Վրաստանի երիտասարդ պատգամավորների շարքում է նաև հայազգի Համբարձում Բաբոյանը

Վրաստանի պետական ծրագրով 2016թ. նոյեմբերի սկզբին տարբեր քաղաքային խորհուրդներից փորձի փոխանակման ծրագրով ԱՄՆ են մեկնել մի խումբ երիտասարդ պատգամավորներ: Ծրագրի հիմնական նպատակն է փորձի փոխանակումը ԱՄՆ-ի տեղական իշխանությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Տվյալ խմբի շարքերում է Ախալցխայի սակրեբուլոյի մաժորիտար պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ով նաեւ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ եւ Washington Policy Forum Armenia-ի նախագահ՝ Դավիթ Գրիգորյանի հետ:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով akhaltskha.net-ին, հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայի հայության հետաքրքրող մի շարք հարցեր, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական խնդիրներ:

Scroll Up