Ստամբուլում արևմտահայերենով հրատարակվել է Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» պատմվածքների ժողովածուն

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա կազմված «Թութա՞կ ես, ծօ՛» գիրքը: Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, գրում է lratvakan.am-ը:
Արևմտահայերենով հրատարակված ժողովածուի սրբագրմամբ և խմբագրմամբ զբաղվել են Հրակ Փափազյանն ու Սևակ Դեյիրմենջյանը:
Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» հատորը կազմվել է դեռևս 1994թ.-ին Բեյրութի «Սիփան» հրատարակչության կողմից հրատարակված «Պատմվածքներ» ժողովածուի երկրորդ հատորի հիման վրա, որն անգլերենից թարգմանել է Հովհաննես Շեոհմելյանը՝ Արամ Սեփեթջյանի խմբագրությամբ: