ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին

Նոյեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով դեսպան Սկապինիին, ընդգծեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանցում պարոն դեսպանի անուրանալի ծառայությունները, և հույս հայտնեց, որ դեսպանի հետ սերտ համագործակցության արդյունքում հետագայում  ավելի կխորանան երկկողմ կապերը ու Իտալիայի հայ համայնքի հետ գործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իտալական հարաբերությունների, Իտալիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցությանը վերաբերող հարցեր:

IMG_9994

Նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթեց հաջողություններ աշխատանքում  և հույս հայտնեց, որ Բրունո Սկապինին հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ:

Scroll Up