«Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի մեկնարկը հայաստանյան «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/դեսպան4.jpg)
Հոկտեմբերի 27-ին Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում մեկնարկեց «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագիրը, որն իրականացվեց Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի կողմից` ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հայաստանում Արգենտինայի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Ծրագրի հիմնական նպատակն է վերոնշյալ դպրոցում ներդնել ամենաարդիական տեխնոլոգիաները, ստեղծել արդյունավետ և ժամանակակից միջավայր, որտեղ համապատասխան գործիքների միջոցով կստեղծվի թիմային համագործակցություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Microsoft –ի մաս կազմող դպրոցների միջև։
Ծրագրի շրջանակներում բոլոր 5-րդ և 6-րդ դասարանցիները կստանան Window 10 օպերացիոն համակարգով երկուսը մեկում թաբլետ սարքեր (2:1 tablets)` արդեն տեղադրված Office 365, Classroom Mix և Minecraft ծրագրերով։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի (ԹՍԴ) հիմնադիր Վահան Չակարյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական գծով տնօրեն Քրիստոդոլոս Փափաֆոթիսը, Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր։