ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը Կահիրեում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/կահիրե.jpg)
Հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը՝ 12։00-ին, Կահիրեի ամերիկյան համալսարանի Թահրիր հրապարակի մասնաշենքում (Down Town Campus) տեղի է ունենանալու Հայաստանից ժամանած ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը։
«Հայերն այսօր»-ը հղում կատարելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին հայտնում է, որ մինչ ցուցահանդեսը, նույն օրը և նույն վայրում, առավոտյան ժամը՝ 10։00-ին, տեղի է ունենալու «Գրանշան» ոչ լատինատառ տառատեսակների 5-րդ միջազգային համաժողովը, որի համակազմակերպիչ է հանդիսանում ՀՀ մշակույթի նախարարությունը։