«Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռիչքներ կիրականացվեն

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաեւ, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին:

Քաղավիացիայի գլխավոր վարչության փոխանցմամբ` ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

Scroll Up