Բևերլի Հիլզում տոնել են Հայաստանի անկախության 25-ամյակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/611-300x225.jpg)
Հոկտեմբերի 25-ին Բևերլի Հիլզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Լոս Անջելոսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության կողմից:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ համայնքի ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես են եկել կոնգրեսմեն Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը:
Միջոցառումը վարել է FOX հեռուստաընկերության հաղորդավար Արաքսյա Կարապետյանը: