«Հայաստանի փոքրիկ երգիչները» ելույթ կունենան Նիդերլանդներում

Սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Հաագայում կազմակերպվում է «Հայաստանի փոքրիկ երգիչները» համույթի համերգը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին»:

Ավելի քան երկու տասնամյակ աշխարհի տարբեր անկյուններում համերգներով հանդես եկած, հմուտ խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հազարավոր ունկնդիրների սրտերը գերած հայ փոքրիկների զրնգուն ձայնն առաջին անգամ կհնչի Նիդերլանների հողում`խորհրդանշելով Հայաստանի քառորդդարյա անկախությունն ու այդ անկախության գրկում ծնված ու մեծացած սերունդը:

Համերգը տեղի կունենա չորեքշաբթի`սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Ռայսվայկի Սխաուբուրգ համերգասրահում (հասցե`de Rijswijkse Schouwburg, Generaal Spoorlaan 10, 2283 GM Rijswijk):

Տոմսերի համար անհրաժեշտ է դիմել տեղի հայ համայնքին: Տոմսերի վաճառք է նախատեսվում նաև համերգասրահի տոմսարկղից:

Knipselhaypoq.JPG

Scroll Up