Ձեթի արտադրության ծավալը Հայաստանում կրկնապատկվել է

Հայաստանի Հանրապետությունում բուսական յուղի արտադրության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.3 անգամ, իսկ կենդանական յուղինը՝ նվազել 13 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին ինն ամիսներին մեր երկրում արտադրվել է 3 հազար 256.2 տոննա բուսական յուղ՝ նախորդ տարվա նույն ամիսների 1390,2 տոննայի դիմաց: Այսինքն, Հայաստանի յուրաքանչյուր շնչի համար մոտ 1 շիշ տեղական ձեթ է արտադրվել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 401,6 տոննա կենդանական յուղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 461,7 տոննայի դիմաց: Միաժամանակ, այս տարվա առաջին կիսամյակում մեր երկիր է ներկրվել ավելի քանն 1200 տոննա արևածաղկի սերմ, ինչը մոտ 39 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ներմուծված արևածաղկի սերմերի գրեթե ողջ ծավալը Ռուսաստանից է:

 http://armenpress.am

Scroll Up