Սփյուռքի նախարարությունում կստեղծվի սփյուռքահայերի ներդրումային ծրագրերին օժանդակող մարմին

ՀՀ կառավարության ծրագրերը Սփյուռքի նախարարության գործունեության ոլորտում ուղղված են լինելու նաև տնտեսական ծրագրերի իրականացմանը: Այդ մասին Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Շեշտադրումն ավելի տնտեսական է լինելու, տնտեսական բարեփոխումներ են իրականացվելու, իսկ գլխավորը` մեր նախարարությունում պետք է ստեղծվի մարմին, որը մեկ պատուհանի սկզբունքով պետք է կարողանա սփյուռքահայերին ծրագրեր իրականացնելիս օգնել խորհրդատվությամբ, այդ թվում` իրավական առումով»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով` Կառավարության ծրագրում առկա են նաև սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման խնդիրներին վերաբերող կետեր:

Scroll Up