Տեղի կունենա գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» գրքի շնորհանդեսը: (Հասցե՝ Արամի փողոց, շենք 1):

Գրքում ներրկայացված են Գալէմքեարեանների պղնձագործության նմուշներն ու ավանդույթները:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ:

Scroll Up