Ախալցխայում բացվեց ևս մեկ հայկական կազմակերպություն

Ախալցխայում օրերս գրանցում ստացավ եւ բացվեց եւս մեկ հայկական կազմակերպություն: Կազմակերպության անվանումն է «Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միություն», հիմնադիրն  է՝ Աշոտ Կավալերյանը:

Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Վրաստանում բնակվող հայերին, ինչպես նաեւ երկրի այլ բնիկ ժողովուրդներին իրենց իրավունքների պաշտպանության գործում: Նպաստել նրանց ինքնության պահպանմանը եւ միաժամանակ աջակցել նրանց ինտեգրմանը Վրաստանի պետական եւ հասարակական կյանքում, գրում է akhaltskha.net-ը:

Scroll Up