Վարուժան Ոսկանյանը շահել է լեհական գրական «Անգելուսի» բոլոր մրցանակները

Լեհական Վրոցլավ (Wrocław) քաղաքի Կապիտոլ երաժշտական թատրոնում հոկտեմբերի 15-ի շաբաթ երեկոյան տեղի ունեցավ Կենտրոնական Եվրոպայի գրական Անգելուս (ANGELUS) 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով շահեց այս տարվա բոլոր մրցանակները. Անգելուսի Մեծ մրցանակը, Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը եւ «Լավագույն թարգմանության» մրցանակը: «Շշուկների մատյան» վեպի լեհերեն թարգմանիչն է Յոաննա Կորնաշ-Վարվասը (Joanna Kornaś-Warwas), իսկ վեպը տպագրել է Չաժկովե Կլիմատե (Książkowe Klimaty) հրատարակչությունը:

Մրցանակները հանձնեցին Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկեւիչը (Rafał Dutkiewicz) եւ Անգելուսի ժյուրիի նախագահ պրոֆ. Միկոլա Ռյաբչուկը (Mykoła Riabczuk): Հեղինակավոր այս մրցույթի վերջնագիծ էին հասել յոթ գրող` Քրիստիան Թեոդորեսկուն (Cristian Teodorescu, Ռուﬕնիա), Մաչեյ Հենը (Maciej Hen) եւ Աննա Յանկոն (Anna Janko, Լեհաստան), Կրիստինա Սաբալիաուսկայտեն (Kristina Sabaliauskaité) եւ Ալվիդաս Շլեպիկասը (Alvydas Šlepikas, Լիտվա), եւ Վլադիﬕր Նեկլիաեւը (Vladimir Nekliajev, Բելառուս): Նախապես մրցույթին հայտ էին ներկայացրել եվրոպական 21 երկրների գրողներ: «Անգելուսը» լեհերեն թարգմանված արձակի աﬔնաբարձր մրցանակն է: Հաղթողն ստանում է 150.000 լեհական զլոտի եւ Էվա Ռոսանոյի (Ewa Rossano) քանդակած արձանիկ:

Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը հիﬓվել է 2013թ. ի հիշատակ ռուս դիսիդենտ գրող Նատալյա Գորբանեւսկայայի, որը «Անգելուսի» ժյուրիի նախագահն է եղել ﬕնչեւ իր մահը` 2013թ.: Մրցանակը շնորհվում է ընթերցողների առցանց քվեարկությամբ, որի հաղթողն այս անգամ ճանաչվել է «Շշուկների մատյան» վեպը: Ռուﬕնիայում համարում են, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի արժանանալը գրական «Անգելուսի» բոլոր մրցանակներին ռուﬕնական գրականության ﬔծ հաջողությունն է Լեհաստանում եւ եվրոպական մակարդակով նրա արժեքների ճանաչումը: Դեռեւս 2015թ. ամռանը եւ աշնանը Վարշավայի Ռուﬕնական Մշակույթի ինստիտուտը կազմակերպել էր «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակության ներկայացումը Վարշավայում եւ Կրակովում, հեղինակի մասնակցությամբ: Կրակովի հեղինակավոր Կոնրադ գրական փառատոնում Վարուժան Ոսկանյանը եղել է հատուկ հրավիրյալը:

Scroll Up