«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները Ստեփանակերտում անվճար ծառայություններ կմատուցեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/53344.jpg)
Հոկտեմբերի 14-ին և 15-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, մամոլոգ` Արմեն Քոչարյանի և ռադիոլոգ` Գայանե Հովակիմյանի կողմից, ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելու է անվճար հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով: