Սբ. Նշան եկեղեցին ունեցավ գիշերային լուսավորություն

Սեպտեմբերի 29-ին Ախալցխայի Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ. Նշան եկեղեցին վերջապես ունեցավ գիշերային լուսավորություն: Մեր հավաստի տեղեկություններով մի քանի օր առաջ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաջուտաձեն բարձրացել էր Սբ. Նշան եկեղեցի եւ զրուցել եկեղեցու հարեւանությամբ ապրող հայերի հետ: Նահանգապետը մարդկանց հետ քննարկել էր եկեղեցու լուսավորության եւ ժանգոտված գմբեթների ներկելու տեխնիկական հարցերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին «Վրացական երազանք»-ի մաժորիտար պատգամավորի թեկնածու Գեորգի Կոպաձեն հանդիպեց քաղաքի հայ հասարակության հետ, որտեղ խոստացավ Սբ. Նշան եկեղեցու համար անցկացնել գիշերային լուսավորություն: Այդ ժամանակ մարդիկ պատգամավորի թեկնածուին խնդրեցին լուծել նաեւ ժանգոտված գմբեթների ու կտուրի ներկելու համար իրավունք ստանալու հարցը:
Աղբյուր` Akhaltskha.Net