Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/6b4b8f3a313bbc63f775bc2b5cf97878.jpg)
Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի: Բացվում է Արդարության և ումարդ իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծուﬓեր գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը: «Այսօր էլ, երբ Թուրքիան, այսօրվա Թուրքիայի բնիկ հայերին զրկում է կրոնական և մարդու իրավունքներից, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռևս ﬔծապես ազդել հայերի իրավունքների վրա: Այս կենտրոնն ազգային և ﬕջազգային ատյանների և հարթակների ﬕջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը»,-ասաց Քենեթ Խաչիկյանը:
Կենտրոնի վարչության անդամ Կիրո Մանոյանը նշեց, որ կենտրոնը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտուﬓերին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտուﬓերը և հավաքել անհրաժեշտ ապացույցներ: «Հայ Դատի հանձնախմբերի կատարած աշխատանքներն ավելի շատ քաղաքական բնույթի են: Այս կենտրոնը, որպես իրավական կառույց, նախ հավաքել է գոյություն ունեցող ուսուﬓասիրությունները, կատարելու է նաև նոր ուսուﬓասիրություններ` պարզելու համար, թե ինչ իրավական հայցեր կարող է նախաձեռնել: Կենտրոնը կարող է ինքը նախաձեռնել, կարող է դա անել այլ իրավատերերի հետ: Աﬔն դեպքում, հիմա կա կենտրոն, որից կարելի է ակնկալել, որ առնվազն տարբեր նախաձեռնությունների մասին կտա իրավական խորհրդատվություն: Մենք տեսել ենք որոշ դեպքեր, երբ խմբային հայց է եղել, սակայն ինչ-որ փուլում հայց ներկայացնողները զգացել են, որ իրավազրկվել են: Այս կենտրոնի անﬕջական աշխատանքները հիﬓվելու են այդ ուսուﬓասիրությունների վրա, որպեսզի տեսնենք թե ինչ ուղղությամբ իրավական հարցերը կարող ենք առաջ տանել»,-ասաց Կիրո Մանոյանը:
Նրա տեղեկացմամբ, կան տարբեր դատական հայցեր և’ ԱՄՆ-ում, և’ այլ երկրներում: Կենտրոնը հետևելու է նաև այդ գործընթացներին: Ըստ նրա` ﬕնչ հիմա արված ուսուﬓասիրությունները ցույց են տալիս, որ ﬕջազգային իրավունքն այնքան էլ կատարյալ չէ, երբ վերաբերում է անցած անարդարությունները սրբագրելուն: «Ներկայում պետք է կենտրոնանալ տարբեր պետությունների, այդ թվում, Թուրքիայի, դատարանների վրա, տեսնենք, թե ինչ կարելի է ձեռնարկել: Կան նախադեպեր, երբ հայերը թուրքական դատարաններում հայցեր են ներկայացրել և որոշ չափով իրենց իրավունքը վերականգնվել է: Կան նախադեպեր, երբ այլ ազգի ներկայացուցիչները, ովքեր որևէ պետության կողﬕց անարդար վերաբերմունքի են արժանացել, պետության դեմ գործ են հարուցել և դրական եզրակացության են հանգել»,-հավելեց Կիրո Մանոյանը:
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն ակնկալում է աշխատել աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ ﬕասնաբար: Կենտրոնը, ﬕջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի:
Կենտրոնի գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը, խմբային հայցերի ﬔծ փորձառությամբ փաստաբան, որը ավելի քան տասը տարի Վաշինգտոնում աշխատել է աﬔրիկահայերի պաշտպանության հարցերով: Նա նախկինում աշխատել է Հայ Դատի Աﬔրիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ և Միջազգային Խաղաղության Կարնեգիի Հիﬓադրամում: Նա ﬕջազգային և մարդու իրավունքների գծով իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության բաժնում՝ մասամբ ֆինանսավորվելով հեղինակավոր՝ Նոր աﬔրիկացիների համար Փոլ և Դեյզի Սորոսների կրթաթոշակի կողﬕց: Կենտրոնի վարչության անդաﬓերը թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքահայ համայնքներից են: